
«Ամուլսար» ֆեյսբուքյան էջը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ամուլսարի շահագործման վերաբերյալ հայտարարության։ Հայտարարության մեջ ասված է․ «Քանի որ այսօր Էկոնոմիկայի նախարարի կողմից եղավ հայտարարություն, որ նոր պայմանագիր են կնքում «Լիդիան Արմենիա» կազմակերպության հետ և փաստորեն պատերազմից հետո Կառավարության կողմից առաջին գործուն քայլն է Ամուլսարի հանքի ակտիվացման գործում, մենք այս պահին ընդամենը երկու քայլ ունենք իրականացնելու:
1. Հաստատել մեր վճռակամությունը այս հարցում:
2. Եվ վերաակտիվացնել մեր ռեսուրսները:
Այսպիսով խնդրում ենք բոլորիդ էջի ակտիվացման համար տարածել այս գրառումը բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի 3 տարվա դադարից հետո այն վերաակտիվանա:
Առաջիկա օրերին նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կլինեն ինֆորմացիոն թարմացումներ և մեր քայլերի հաջորդականությունը:
Ամուլսարը հանք չի՛ դառնալու...»։

