Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/3/2025
share

Արմավիրում չրերի արտադրությունը վերականգնվել է. ԲԱՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցվել էր առանց համապատասխան թույլտվությունների խորքային հորից ապօրինի ջրառը և չորացման արտադրամասի վառարանների շահագործումը։

Ընկերությունը ձեռք է բերել ջրօգտագործման և անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետումների չափաքանակների թույլտվություններ, որի հիմքով «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումները վերացվել են։ Հայտնում է ԲԱՏՄ-ն։

facebook sharing button facebook