
Հրազդանի ակտիվ քաղաքացիներն ահազանգում են, որ այս պահին քաղաքում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա են նաև անչափահասներ։ Ըստ քաղաքացիների տրամադրած տեղեկությունների և լուսանկարների՝ երեխաները կրում են դաշինքի լոգոտիպով շապիկներ ու գլխարկներ։
Վերջին շրջանում «Քաղաքացու ձայնը» բազմաթիվ նման ահազանգեր է ստանում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և միջազգային իրավական նորմերը արգելում են անչափահասների ներգրավումը քաղաքական քարոզչությանը և նրանց օգտագործումը քաղաքական ուժերի շահերի համար։ Ընտրական գործընթացներին երեխաների մասնակցությունը հաճախ դառնում է իրավապաշտպանների քննադատության առարկան, քանի որ խախտում է երեխայի՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու հիմնարար իրավունքը։

