Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2026
share

«Քաղաքացիների սոցիալ-էկոլոգիական իրավունքները պաշտպանվելու են». Օլեգ Դուլգարյանն ահազանգում է Լերմոնտովոյում սպասվող հանրային լսումների մասին

Իրավապաշտպան,  Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լոռու մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված Լերմոնտովո համայնքում սպասվող հանրային քննարկումներին: Խոսքը Տանձուտի հանքավայրի երկրորդային կվարցիտների վերագնահատման (և հետագա հնարավոր արդյունահանման) նախագծի մասին է: Դուլգարյանը հիշեցնում է, որ զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող այս տարածաշրջանի բնակիչները նախկինում ևս պայքարել են հանքարդյունաբերական նոր ծրագրերի դեմ և կոչ է անում ակտիվորեն մասնակցել հունիսի 5-ին կայանալիք հանրային լսումներին՝ տեղի բնության ու սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես նշում է՝

«Ուրեմն, եթե բոլորին հետաքրքիր են ընտրությունները, ապա Հայաստանի ազգային փոքրամասնության համայնք հանդիսացող Լերմոնտովո գյուղի բնակիչներին հետաքրքիր է իրենց շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը, կենսակերպը։ 

Հենց այս պահին, որ ավել, ոչ պակաս, 2025 թվականի հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նախատեսված է հանրային քննարկում՝ Տանձուտի հանքավայրի երկրորդային կվարցիտների վերագնահատման վերաբերյալ, հետագայում, հավանաբար, արդյունահանման նպատակով։

Լերմոնտովոյի բնակիչներն արդեն ժամանակին հանքի համը տեսել են ու հետագա տարիներին իրենց շրջակա գյուղերի բնակիչների հետ պայքարել են իրենց տարածքում նոր հանքավայրեր ունենալու հեռանկարի դեմ։ Այդ տարածաշրջանը՝ Լերմոնտովո-Մարգահովիտ-Ֆիոլետովո գիծը, հանդիսանում է տարածաշրջանի ամենաարագ զբոսաշրջային զարգացման կենտրոններից մեկը, և բնականաբար քաղաքացիները մտահոգված են։ Ու բնականաբար քաղաքացիների սոցիալ-էկոլոգիական իրավունքները պաշտպանվելու են։

Ովքեր ժամանակ կգտնեն, և ում համար կարևոր է տարածաշրջանի մաքուր բնությունը, անպայման մասնակցեք հունիսի 5-ին Լերմոնտովո գյուղում կայանալիք լսումներին»․ Օլեգ Դուլգարյան 

facebook sharing button facebook