Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/7/2026
share

Իջևանի քաղաքային զբոսայգուն վերադարձվել է 16 հողամաս․ գլխավոր դատախազն այցելել է տարածք

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, որտեղ ծանոթացել է դատախազական ներգործության և բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքին։ Այցի շրջանակում նա նաև աշխատանքային քննարկում է անցկացրել մարզի դատախազությունում՝ տալով մի շարք հանձնարարականներ։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 18-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դատախազական ներգործության, ինչպես նաև բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքում, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում ու տվել մի շարք հանձնարարականներ: Հիշեցնենք, որ մինչ այսօր վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝

 Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը,

 Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,

 Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,

 Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,

 Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,

 Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,

 Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,

 Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,

 Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

 Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,

 Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

 Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

 Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,

 Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը,

 Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»:

facebook sharing button facebook