
Հռենոսը երաշտի պատճառով փաստացիորեն բաժանվել է երկու մասի, ինչը ստիպել է բեռնափոխադրումները կատարել բեռնատարներով և գնացքներով։
Գերմանիայի ամենամեծ գետի ջրի մակարդակի ռեկորդային անկումը հանգեցրել է նրան, որ օգոստոսի 14-ին որոշ հատվածներում Հռենոսը փաստացի բաժանվել է երկու մասի, հաղորդում է Die Welt-ը։ Արդյունքում, ջրային բեռնափոխադրումները գործնականում անհնար են։ Օրինակ՝ Լյուդվիգսհաֆենից քիմիական արդյունաբերության հումքը, որը նախկինում տեղափոխվում էր նավերով, այժմ վերաբեռնվում է բեռնատարների, գնացքների վրա կամ պարզապես պահվում է մինչև ավելի լավ ժամանակներ։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում բենզինի գները ներկայումս ավելի բարձր են, քան Գերմանիայի մնացած մասում, և դա նաև պայմանավորված է երաշտի հետ, քանի որ վառելիք տեղափոխող հսկայական տանկերները չեն կարողանում նավարկել մակերեսային գետով, նշում է Քյոլնի Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) տրանսպորտի և ենթակառուցվածքների փորձագետ Թոմաս Պուլսը։
Երկարատև երաշտը նույնպես կարող է լուրջ խնդիր առաջացնել ջրամատակարարումից կախված արդյունաբերությունների համար։
Գերմանիան արդյունաբերական երկիր է՝ սահմանափակ բնական պաշարներով, բայց իր չափավոր կլիմայի պատճառով կլիմայի փոփոխության հետևանքները վաղուց թվում էին հազիվ նկատելի, նշում է Die Welt-ը։ Եվ ջուրը միշտ առատ է եղել, ինչը համարվել է տնտեսական առավելություն այն երկրների համեմատ, որտեղ այն սակավ է։
Այժմ այս առավելությունը վտանգված է՝ հետևանքներով ինչպես ավանդական արդյունաբերությունների, այնպես էլ արհեստական բանականության առաջիկա հեղափոխության համար, որը պահանջում է հսկայական ջրային ռեսուրսներ։
Նյութի աղբյուր՝ DW
