Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/9/2026
share

ՄԻՊ-ի աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Գագիկ Խաչատրյան հետ

Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներն արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, իսկ մի մասը ստանում է լուծում։

ՄԻՊ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ուսումնասիրության առարկա են եղել Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև պահման պայմաններին վերաբերող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում պետությունը պետք է ապահովի նրա հատուկ կարիքներին համապատասխան ազատությունից զրկման պայմաններ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:

«Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից», - նշված է հայտարարությունում:

ՄԻՊ-ն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար:

facebook sharing button facebook