Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/9/2026
share

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն սպառնում են խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ՝ Լայպցիգում ԱԹՍ-ի հարձակման փորձից հետո

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում կայանված ուկրաինական բեռնատար օդանավի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձի համար։

Գերմանական ոստիկանության փոխանցմամբ՝ արդիականացված դրոնը հայտնաբերվել է օգոստոսի լույս 5-ի գիշերը՝ ուկրաինական «Ан-124» տրանսպորտային օդանավի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը, օդանավը բեռնված է եղել Կիևի համար նախատեսված սպառազինությամբ, իսկ իրավապահները դրոնին փակցված «պայթուցիկ հիշեցնող զանգված» են գտել։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքը

Միջադեպին արձագանքել են ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը գնալով ավելի անխոհեմ է դառնում, և խոստացել են մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա:

«Լայպցիգը նշանավորում է Եվրամիության տարածքում նոր սրացում, որն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ», — հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա ընդգծել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ճնշումը Մոսկվայի նկատմամբ և չեն դադարի, «մինչև Ռուսաստանը չդադարեցնի ռմբակոծությունները և անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանություններն Ուկրաինայում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ հավելել է, որ դաշինքը, որի կազմում է նաև ԱՄՆ-ն, «լիակատար համերաշխություն է հայտնում Գերմանիային»։

Մոսկվայի պատասխանը

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, թե պայթուցիկով լիցքավորված ԱԹՍ-ով թիրախավորել է ուկրաինական օդանավը։

Միաժամանակ, Մոսկվան արձագանքել է Բեռլինի սահմանած նոր պատժամիջոցներին՝ հայտարարելով Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մշակութային կենտրոնների փակման մասին։

facebook sharing button facebook