Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/9/2026
share

5 մանդատ 5 թեկնածու Ֆերիկում ավագանու ընտրություններն անցել են առանց մրցակցության

Արմավիրի մարզի  եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ՏԻՄ ընտրության օրն անցել է  առանց  մրցակցության։ Ֆերիկը խոշորացված չէ, և այստեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով․ բնակիչներն ընտրում են թե՛ ավագանու անդամներին, թե՛ համայնքի ղեկավարին։

Սակայն ընտրության ելքն այստեղ կանխորոշված է վաղուց․ ավագանու 5 տեղի համար առաջադրվել էր ընդամենը 5 թեկնածու։ Եթե թեկնածուներից որևէ մեկը զրո ձայն չստանա, բոլորն էլ ինքնաբերաբար կընտրվեն։ Այդպես էլ եղավ  Ամենաքիչ ձայները հավաքել էր Սամել Խուդոյանը, ընդամենը 7  ձայն սակայն նա նույնպես անցել է 

Ընտրողների մասնակցությունը և փաստացի բնակչությունը
Ընտրություններին 269 ընտրողից ընդհանուր առմամբ մասնակցել է 77 մարդ։ 2021 թվականի ավագանու ընտրություններին 269 ընտրողից դարձյալ մասնակցել էր 77-ը, և այն ժամանակ 9 ձայնն էլ բավարար էր եղել ավագանու անդամ ընտրվելու համար։  այս անգամ 7-ը ։ Ֆերիկում հաշվառված է 496 բնակիչ, սակայն համայնքում փաստացի ապրում է 395-ը։

Դիտորդական առաքելության նախնական գնահատականը
«Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման նախնական գնահատականը։ Ֆերիկ համայնքում ավագանու 5 մանդատի համար առաջադրվել էր 5 թեկնածու, ինչը երաշխավորում էր նրանց ընտրվելը նույնիսկ 1 քվե ստանալու պարագայում։ Բացի այդ, Ֆերիկում ավագանու թեկնածուների ցանկում կին չկար։

Ո՞վ, որքա՞ն ձայն հավաքեց 

ԱԲԱՍՅԱՆ ՔՅԱՐԱՄ ԶՈՐԲԱՅԻ    15
ԽՈՒԴՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՄԱԴԻ    7
ՄՐԱԴՅԱՆ ՏԻՏԱԼ ՇԱՄՈՅԻ    12
ՇԱՄՈՅԱՆ ՄԱՋԻԹ ԱԳԻՏԻ    9
ՇԱՌՈԵՎ ԶՈՀՐԱԲ ՄԱՄԵԻ    12
ՔՅԱԼԱՇՅԱՆ ԹՈՌՈՒՆ ԱՄԱՐԻ    18

 

facebook sharing button facebook