Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/9/2026
share

«Ռուսական միջամտությունը Հայաստանի 2026 թ. ընտրություններին. Հետընտրական ուսումնասիրություն». ՀՔԱՎ գրասենյակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն (IPHR) կազմակերպությունը հրապարակել են նոր զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանի 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ռուսական միջամտության արշավի մեթոդներին, դերակատարներին, արձագանքներին և սահմանափակումներին։

Ըստ զեկույցի հեղինակների Հայաստանի 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները ենթարկվել են ռուսական տևական միջամտության արշավի, որը համադրում էր տնտեսական և դիվանագիտական ճնշումները, տեղեկատվական ծածուկ մանիպուլյացիաները, ինչպես նաև, ըստ հաղորդումների, ֆինանսական խրախուսման ու հարկադրանքի միջոցով ընտրողների վրա ազդելու փորձերը: Ըստ զեկույցի ներկայացված փաստերը վկայում են Մոսկվային քաղաքականապես հարող ուժերին ամրապնդելու, կառավարության հեղինակությունը թուլացնելու և Եվրոպական Միության հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու Հայաստանի կարողությունը սահմանափակելու ջանքերի մասին: Հեղինակները պնդում են նաև, որ ընտրության օրվան հաջորդած տևական ճնշումները ցույց են տալիս, որ արշավի նպատակները դուրս են եկել բուն ընտրական արդյունքների շրջանակից:

Հիմք ընդունելով հետաքննական լրագրության, ընտրությունների դիտորդության, թվային հետաքննությունների և պաշտոնական հայտարարությունների վրա՝ զեկույցում ուսումնասիրվել են կիրառված մեթոդները, ներգրավված դերակատարներին, հայկական իշխանությունների արձագանքը և ռուսական արշավի ազդեցության ու մտադրության բացահայտման սահմանափակումները: Առանձնացվել են չորս հիմնական ուղղություններ.

  • Տնտեսական և դիվանագիտական հարկադրանք
  • Տեղեկատվության տևական մանիպուլյացիա
  • Ընտրական մասնակցության ենթադրյալ մանիպուլյացիա
  • Ահաբեկում և ընտրությունների օրինականության մարտահրավերներ

Ըստ ներկայացված հետազոտությունների արդյունքների Հայաստանում իրականացված մի շարք տեղեկատվական գործողություններ կապվում են ռուսական պետական կառույցների, կապալառուների և դրանց հետ ասոցացվող մեդիա ցանցերի հետ: Հետաքննական հրապարակումները նաև բացահայտում են գործարար և քաղաքական միջնորդների, որոնց միջոցով հնարավոր է իրականացված լինի ազդեցությունը:

Հայաստանյան ինստիտուտները, անկախ դիտորդները, լրագրողները և միջազգային գործընկերները քայլեր են ձեռնարկել միջամտությունը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ: Այս արձագանքները ապահովել են դիմակայունության կարևոր տարրեր, սակայն ընտրողական արդարադատության, ընդդիմության մասնակցությունը խոչընդոտող սահմանափակումների և ընտրական կանոնների փոփոխությունների վերաբերյալ մտահոգությունները ընդգծում են անաչառության և արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության մասին։

Ըստ զեկույցի եզրահանգումների հեղինակները առաջարկում են համակարգված արձագանք ամբողջ ընտրական շրջափուլի ընթացքում:

Առանձնացված առաջնահերթություններն են․ 

  • Ընտրողների խրախուսման և հարկադրանքի դեպքերի անաչառ քննություն
  • Քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ամրապնդում
  • Ընտրողների, դիտորդների և լրագրողների պաշտպանություն, ինչպես նաև համակարգված գործողություններ ապակողմնորոշիչ տեղեկատվական ցանցերի դեմ
  • Միջազգային գործընկերները պետք է աջակցեն անկախ վերահսկողությանը և նվազեցնեն տնտեսական ճնշումների նկատմամբ Հայաստանի խոցելիությունը
  • Տեխնոլոգիական ծառայություններ մատուցողները պետք է հզորացնեն հայալեզու կարողությունները և հակազդեն մանիպուլյացիաներին սոցիալական ցանցերում, հոսթինգային ծառայություններում և արհեստական բանականության (ԱԲ) նորաստեղծ համակարգերում

Զեկույցն ամբողջությամ այստեղ։
 

facebook sharing button facebook