Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/9/2026
share

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչություն

Իսրայելը Fly Dubai ավիաընկերության չվերթի հետ կապված արտակարգ միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական՝ իրավիճակը գնահատելուց և ուղևորներից ապացույցներ հավաքելուց հետո, -հաղորդել է իսրայելական 12-րդ ալիքը։

Ըստ նոր տեղեկությունների՝ երկրորդ օդաչուն մի քանի անգամ դանակահարել է գլխավոր օդաչուին և փորձել է վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ «կանխվել է շատ լուրջ աղետ»։ Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն այժմ հարցաքննվում է։ Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռի ներսում արված ենթադրյալ լուսանկարներ, որում երևում է ուղևորի արյունոտված վերնաշապիկը։

 

Կասկած կա, որ երկրորդ օդաչուն գործել է դիտավորյալ՝ փորձելով վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ և կործանել այն: Ըստ Walla լրատվամիջոցի՝ հետաքննության տակ գտնվող օդաչուն Օմանի քաղաքացի է։ Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հաղորդվել, թե ինքնաթիռի հրամանատարը ռուս է, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի։

 

Ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai FZ1073 չվերթը փոխել էր ուղղությունը Հորդանանի օդային տարածքով դեպի Սաուդյան Արաբիա՝ փոխանցելով ընդհանուր վթարային ազդանշան, այնուհետև փոխանցել էր մեկ այլ վթարային ազդանշան, որը ցույց է տվել հնարավոր առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Ավելի ուշ մոտ 180 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Թաբուկ» օդանավակայանում։

Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակի խոսքով՝ բոլոր ուղևորներն անվտանգ են։ Նաև նշվել է, որ իրավիճակը «վերահսկողության տակ է», և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ իսրայելցի ուղևորներին Իսրայել վերադարձնելու համար։

facebook sharing button facebook