Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/10/2024
share

ՖԱՖ-ը պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

First Armenian Front-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջում տեսանյութ են հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների թիմը (First Armenian Front- FAF)։ ՖԱՖ-ի անդամները գնացել են Մելիքբեկյանի հետ հանդիպման, մինչդեռ վերջինս չի ընդունել նրանց։ «ՀՖՖ նախագահը նույնիսկ լայաղ չի անում գա մեզ հետ հանդիպման։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այս պարագայում ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,-հայտարարել է FAF անդամներից մեկը ակցիայի ժամանակ։ Երկրպագուները նշում են՝ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն, ֆեդերացիայի՝ նրա նախագահության օրոք ֆուտբոլը չի զարգանա Հայաստանում։ «Հավաքականի մարզչին հեռացնելը մեզ համար բավարար չէ»,-Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո ՀՖՖ շենքի դիմաց հայտարարել են նրանք։ Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին

facebook sharing button facebook