
«Փոփոծություն» Հկ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիան» (Օվիեդոյի կոնվենցիա) ՝ կարեւոր միջազգային փաստաթուղթ, որը հաստատվել է 1997 թվականին՝ կենսաբժշկության, բիոէթիկայի եւ առողջապահական պրակտիկայի ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Սա կարեւոր քայլ է Հայաստանի միջազգային պարտավորությունների ամրապնդման գործում․ այն ընդգծում է պետության պատրաստակամությունը հետեւելու մարդու արժանապատվությունը պաշտպանող բիոէթիկական սկզբունքներին, սակայն կարեւոր է արձանագրել, որ կոնվենցիայի որոշ դրույթներ այսօր արդեն անհամատեղելի են մարդու իրավունքների պաշտպանության արդի ընկալման տեսանկյունից՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են հոգեկան առողջության փորձառություն ունեցող եւ | կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։

