Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2025
share

ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:

«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Հորդորում ենք՝

  • չբացել կցված ֆայլերը
  • չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
  • անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»։

facebook sharing button facebook