Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2025
share

Տորունիքում փողոցային լուսավորության հարցը շարունակում է մնալ չլուծված

Տորունիքի բնակիչ Արա Ստեփանյանը ահազանգում է, որ թեև մի քանի ամիս առաջ էլեկտրասյուների բոլոր լամպերը փոխել են բայց այնուամենայնիվ այսօր նորի Տորունիքում փողոցային լուսավորություն չկա։ Նրա խոսքով կարիք ա մաբողջապես այդ համակարգը թարմացնելու, որովհետև դրանց մեծ մասը խորհրդային տարիներից է մնացել։ Բայց կասկածում է, որ դա շատ արագ կլինի, որովհետև համայնքին պատկանող տեխնիկան, որով կատարում են այդ աշխատանքները բավականին հնամաշ է և շատ հաճախ է խափանվում։

Արա Ստեփանյանը հավելում է, ցերեկները գնալով կարճանում են, իսկ գյուղացու աշխատանքը շատ ավելի ուշ է ավարտվում, ու այս պայմաններում ավելի է դժվարանում նրա աշխատանքը։

facebook sharing button facebook