
Ալավերդիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ նույն ճանապարհներին իրականացվում են նաև ծառահատումներ։ Ծառահատումն իրականացվում է Ալավերդու Երիտասարդական, Զորավար Անդրանիկ փողոցներում, որտեղ այս պահին մայթերի հիմնանորոգում է իրականացվում։ Նշված փողոցներում նախատեսված է հատել 80 ծառ։ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի փոխանցմամբ՝ հետագայում, արդեն համայնքապետարանի ուժերով, հատված ծառերի փոխարեն 300 ծառ են տնկելու։ Ծառերի տեսակների ընտրության վերաբերյալ դեռ կոնկրետ որոշում չկա, ասաց Ղումաշյանը։ Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։

