Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2025
share

Ծեծել են Արթուր Չախոյանին, խլել հեռախոսը. մեկ անձ ձերբակալվել է. Factor

Factor.am-ը հայտնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի են ենթարկել և խլել  հեռախոսը: Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: ՆԳՆ-ից էլ Factor.am-ին հայտնել են, որ ոստիկանությունում ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է հաղորդում։ «Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձերբակալել են մեկ անձի։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է ՆԳ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը` առանց մանրամասների: Մեսրոպ Մանուկյանը Factor.am-ին փոխանցել է, որ Չախոյանն այս պահին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում է:
 

facebook sharing button facebook