
Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարորդները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ որպեսզի իրենց խնդրին որևէ լուծում տրվի։ Ոչ մի պատասխանատու պաշտոնյա, սակայն, նրանց հետ չէր հանդիպել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ասել էին, որ վերջինս չափազանց զբաղված է։
Վարորդները ժամկետ էին տվել՝ մինչև հոկտոմբերի 20-ի 17։00-ն, որից հետո խոստացել փակել ՀՀ ելքերն ու մուտքերը։

