Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2025
share

«ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը պարունակում է վտանգավոր բաղադրիչներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։

facebook sharing button facebook