Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2025
share

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ընդհանուր 11 մլն․ 308 հազար դրամ. Դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի և հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են: Դատախազությունից հայտնել են, որ ըստ այդմ՝ դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ ՀՀ կբռնագանձվի ընդհանուր 11 մլն․ 308․000 դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:

facebook sharing button facebook