
Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 10 տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանր է. այս մասին հայղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը: Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում: Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:

