
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ պանիր «Լոռի» 50% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրության կասեցումը: Որոշման հիմքը լաբորատոր փորձաքննության արձանագրումն է. այդ ապրանքատեսակում նախորդիվ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:

