Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/10/2025
share

Սպասվում է փոփոխական եղանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

facebook sharing button facebook