Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/8/2022
share

Վարչական վարույթ` ահազանգի հիման վրա

Դեբեդ գետի աղտոտման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել «Ախթալա  ԼՀԿ» ՓԲԸ նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել «Համայնքային համախմբման և աջացության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարանի հնչեցրած ֆեյսբուքյան ահազանգը։
Դեբեդի աղտոտման փաստով 2022 թ․ հուլիսի 15-ին Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ կողմից շահագործվող պոչամբարի ավազանի դիտահորում տեղի է ունեցել պոչանքի արտահոսք։
Հիշեցնենք, որ 2022թ․ հուլիսի 28-ին էլ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:
Դեպքի վերաբերյալ ահազանգը հնչեցրել է Օլեգ Դուլգարյանը, որի հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները պարզել են, որ հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։

 

cvmedia.am

 

4

6 / 6
The Woods
facebook sharing button facebook