Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2022
share

Լոռու այլընտրանքային ռեսուրսները

Լոռու մարզում այլընտրանքային զարգացման հնարավորությունների մասին խոսվել է բազմիցս։ 
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Rafting in Armenia-ի հիմնադիր և սեփականատեր Գևորգ Վարդանյանը, զարմանք արտահայտելով առ այն, որ գումար ունեցող լոռեցիները ներդրումներ չեն կատարում Լոռիում՝ հայտարարելով, որ այնտեղ հնարավորություններ չկան։ 
 Այնինչ, ըստ Գևորգ Վարդանյանի, Լոռվա համայնքներում բիզնես սկսելու հնարավորությունները բազմաթիվ են։ Օրինակ՝ Ջիլիզան, որտեղ մարդիկ վախենում են ներդրումներ անել, մտածելով, որ հեռավորության պատճառով այցելուներ չեն լինի։ Այն դեպքում, որ այնտեղ կարելի է արկածային տուրիզմի տարբեր ուղղություններ զարգացնել։ Տաշիրում հեռանկարային է գաստրո և արկածային տուրիզմի ուղղությունը։ Սպիտակը հարուստ է գյուղատնտեսական նշանակության հողերով, հետևաբար հնարավորություններ կան զարգացնելու ագրոտուրիզմը։ Զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ ունի Հաղպատի մերձակայքում գտնվող Ծաղկաշատը։ 
Գևորգ Վարդանյանը ցավով մատնանշում է Ձորագետի կիրճի աղտոտվածությունը, որը աղբավայրի է վերածվել։ Ստեփանավանի կամուրջը ևս իր ունիկալությամբ կարող է դառնալ քաղաքի այցեքարտը։
 «Ես պատրաստ եմ այս բոլոր իմ նշած համայնքներում աջակցել, օգնել, անվճար գաղափարներ տրամադրել, որպեսզի գումարները իմաստալից վայրերում ներդրվեն։ Զարգացրեք այդ համայնքները, բնակիչներին էլ աշխատանքով և ֆինանսով ապահովեք»,-գրել է նա։ 
Վերջին շրջանում Լոռու մարզում նոր  աշխատատեղեր ստեղծելու անվան տակ հանքարդյունաբերողների ակտիվությանը զուգահեռ, այլընտրանքային աշխատեղեր ստեղծելու կարևորությունն ավելի ակնառու է դառնում։  
cvmedia.am

Աղբյուրը՝ Գևորգ Վարդանյան

4

facebook sharing button facebook